Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն մայիսի 16-ին

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն մայիսի 16-ին

56721d4d9ae87296641fc602db3c5d69ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մասնակցելու է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը Վիեննայում մայիսի 16-ին կայանալիք ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ֆրանսիայի ԱԳ ղեկավար Ժան-Մարկ Էյրոյի հետ միասին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային:

«Մյուս շաբաթ Վիեննայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի երկիր-համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ԱԳ ղեկավարները»,-հայտարարել է Զախարովան:

Զախարովան նշել է , որ խոսքը գնում է միայն պլանների մասին. «Մենք կհաղորդենք, երբ կլինեն հստակ պայմանավորվածություններ»:ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ հանդիպումը կխթանի տարածաշրջանում իրավիճակի բարելավմանը:

Դիտվել է 254 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy