Հայաստանի քաղաքացիներից ամեն տարի 22 մլն դոլար են գողանում

19.12.38Երեկ խորհրդարանում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանին`շեշտելով, որ ամեն տարի 22 մլն դոլարի գազ կորչում է: «Դուք եք խոստովանել, որ այդ կորուստների չափերը վերանայման կարիք ունեն: Եթե այս կորուստները կան, նշանակում է՝ ինչ-որ մարդիկ շահագրգիռ են այդ կորուստների հարցում»,- հայտարարեց Փաշինյանը: Այվազյանն էլ շեշտեց, որ կորուստները նորմատիվային բազայով արտառոց չեն և հղում արեց թվերին:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր բացահայտում է արել: Կարծում ենք բոլորի համար է պարզ, որ այդ 22 մլն վճարվում է  ՀՀ բոլոր քաղաքացիների միջոցներից: Այստեղ ուրեմն շեշտադրումը պետք է փոխել՝ Հայաստանում ոչ թե ամեն տարի 22 մլն դոլարի գազ են գողանում, այլն հենց 22 մլն դոլար, որը հավաքվում է մեր բոլորի գրպանից:

Դիտվել է 128 անգամ
 


Այս թեմայով