Հայաստանի քաղաքացիները նրանց փոխարեն կվճարեն 20 միլիարդ

գագիկ-խաչատրյան«Պաշտոնապես հայտարարում եմ` այստեղ որևէ շեղում կամ բացթողում չենք ունեցել, ամեն ինչ արվել է պետական բյուջեի շահերից ելնելով, իրավական տողին, տառին համապատասխան»,-Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ հայտարարել է ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը` անդրադառնալով հարցին, թե ըստ տեղեկությունների` թերացումներ են եղել ԵՏՄ անդամ երկրներից ավտոմեքենաներ ներկրելու հարցում, խնդիր է առաջացել հարկատեսակի կիրառման հետ:

Մանրամասնենք, որ խոսքը ավտոմեքենա ներմուծման ժամանակ ՀՀ-ի կողմից 20 տոկոս ավելացված արժեքի հարկ գանձելու մասին է: ԵՏՄ նախարար Տատյանա Վալովայան վերջերս հայտարարեց, որ ԱԱՀ-ի հարկումը հակասում է ԵՏՄ իրավապայմանագրային պահանջներին:

Արմեն Ալավերդյանը նաև հավելել է. «Մենք ինչ ենք արել. երրորդ երկրներից ավտոմեքենաները ներմուծվում էին, նախորդ տարի 44-45 միլիարդի փոխարեն ներմուծվել է 22 միլիարդ, արդյունքում շուրջ 20 միլիարդից ավելի գումար կորցրեցինք, պատճառներից մեկն էլ այն էր, որ ավտոմեքենաների մի մասը երրորդ երկրներից չներմուծվեցին, ներմուծվեցին պարզապես Ռուսաստանի Դաշնությունից:

Հետաքրքիր  բան է հայտարարում Արմեն  Ալավերդյանը: Փաստորեն ստացվում է, որ ՀՀ պետական բյուջեն պետք է լցնեն միայն սովորական քաղաքացիները, իսկ Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Խաչատրյանը և մյուս օլիգարխները կարող են հանգիստ հարկեր չվճարել, քանի որ ՀՀ կառավարությունը նրանց պաշտոնապես տալիս է նման հնարավորություն: Ինչու «Յուքոմ« ընկերությունը կարող է ստանալ 15 միլիարդի հարկային արտոնություն, իսկ ՀՀ հազարավոր քաղաքացիներ չեն կարող: Այս հարցը ունի մի պատասխան` քաղաքացիները 20 միլիարդ վճարում են հենց այդ օլիգարխների փոխարեն:

 


Այս թեմայով