Հայաստանի տնտեսությունն ստանալու է հզոր հարված

603d4bae1f99bcca832ab05f658794a7-472x265«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունն առանձնապես լավատես չէ հաջորդ տարի սպասվող զարգացումների հարցում: Սակայն վերջին օրերին կառավարությունում ավելի հոռետես են դարձել հաջորդ տարվա բյուջեի եւ տնտեսության վիճակի սպասումներում:

Ըստ ամերիկյան հեղինակավոր Bank of America Merrill Lynch վերլուծական կենտրոնի փորձագետների կանխատեսումների՝ Ռուսաստանի տնտեսության ապագան, որը պայմանավորված է նավթի համաշխարհային գների սպասվող անկմամբ, բավականին մռայլ է:

Ըստ այդմ, ՌԴ կառավարությունը ստիպված է լինելու կամ կտրուկ կրճատել ծախսերը, կամ էականորեն արժեզրկել ռուսական ռուբլին: Երկու դեպքում՝ էլ ՀՀ տնտեսությունն ստանալու է հզոր հարված, քանի որ մեր տնտեսությունը «պտտվում է» Ռուսաստանից ստացվող մասնավոր տրանսֆերտների շուրջ: Դրանց նվազումը ուղղակի ազդեցություն է թողնում մեր բնակչության գնողունակության, հետեւաբար նաեւ տնտեսության եւ բյուջեի եկամուտների վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 63 անգամ
 


Այս թեմայով