Հայաստանի տարածքում ո՛չ ամերիկյան, ո՛չ էլ որևէ այլ երկրի կենսաբանական լաբորատորիաներ չկան, դրանք բացարձակապես հայկական են:
Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե ռուս փորձագետներին թույլատրել են մտնել ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ:
«Հրապարակումներ են արվել, որ Ռուսաստանի փորձագետներին թույլ է տրվել մուտք գործել Հայաստանի տարածքում գտնվող՝ այսպես կոչված ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ: ՀՀ տարածքում ո՛չ ամերիկյան, ո՛չ էլ որևէ այլ երկրի կենսաբանական լաբորատորիաներ չկան, դրանք բացարձակապես հայկական, Հայաստանի իրավասության տակ գործող լաբորատորիաներ են, որտեղ աշխատում են միայն մեր քաղաքացիները»,-ասաց Տիգրան Բալայանը: