Հայաստանի վատագույն ընտրությունը. մերժվածը` վարչապետ

Կարեն-ԿարապետյանԱյն որ գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանը մոտ օրերին հրաժարական է տալու՝ հստակ է բոլորի համար, հստակ է նաև, որ նրան փոխարինելու է գալիս Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Փաստորեն` Ռուսաստանի Դաշնությունը իր մարդուն է գործուղում Երևան, որպեսզի երկիրը ավելի վերահսկելի իրավիճակում հայտնվի: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը հրաժարվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից և տեղափոխվեց Մոսկվա, որտեղ  ստանձնեց «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահի պաշտոնը:

Ստացվում է, որ  եթե ՀՀ վարչապետ դառնա Կարեն Կարապետյանը, ապա Հայաստանը աշխարհին ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր երկիրը գտնվում է ռուսական քաղաքականության ազդեցության ներքո և ՌԴ հնարավորությունները այստեղ անսպառ են: Պետք է նկատել, որ «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն  հայտնվել է ԱՄՆ «սև ցուցակում» և այդ բանկի վերնախավը ևս ընդունված չէ ԱՄՆ-ի կողմից: ԱՄՆ «սև ցուցակում» է հայտնվել նաև  «Գազպրոմբանկ» խմբի անդամ հայկական «Առեքսիմբանկ»-ը:

Այսքանից հետո դժվար կլինի պատկերացնել, որ ԱՄՆ-ի կամ արևմտյան երկրների հետ` Հայաստանը կկարողանա ամրացնել իր տնտեսական կապերը: ՀՀ գործող իշխանությունները պետք է հասկանան, որ Կարեն Կարապետյանի նշանակումը վատագույնս կանդրադառնա Հայաստանի և  արևմտյան երկրների հարաբերությունների վրա:

Դիտվել է 1,364 անգամ
 


Այս թեմայով