Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Թուրքիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, փետրվարի 14-15-ը Հայաստանի պատվիրակությունը գործուղվելու է Թուրքիա:

Ստամբուլում պատվիրակությունը կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանում հանրային առողջապահության համակարգերի պատրաստվածության և արձագանքման մակարդակի բարձրացման համար գործողությունների ծրագրի իրականացմանը նվիրված բարձր մակարդակի տեխնիկական և նախարարական խորհրդակցություններին:

Պատվիրակության՝ Թուրքիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցների հաշվին:

Թուրքիա են գործուղվում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հ.Գրիգորյանը և նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Լ.Ավետիսյանը:

Այս թեմայով