Հայաստանի ՊԱԿ ղեկավարին հեռացրել են մեքենայի գողության համար

A6CAC838-7FBB-4ABE-BAD5-84FD9F488738_w640_r1_sՀայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը 2004թ. նոյեմբերի 8-ին պետքարտուղարություն հղած հեռագրում, որը կրում է ԳԱՂՏՆԻ դասակարգումը, տեղեկացնում է, թե նոյեմբերի 5-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ի՞նչու է աշխատանքից ազատել Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ, ԿԳԲ) պետ Կառլոս Պետրոսյանին:

Փաստաբան (ԱՄՆ քաղաքացի) Վահե Յակուբյանը դեսպան Էվանսին պատմել է, որ ինքը և արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եղել են Քոչարյանի հետ, երբ վերջինս տվել է ՊԱԿ-ի ղեկավարին աշխատանքից ազատելու հրամանագիրը:

“Կառլոսը չափերը շատ հաճախ է անցնում”,- ասել է Քոչարյանը:

Պարզվել է, որ Հունաստանում գողացված մի թանկարժեք ավտոմեքենա Ինտերպոլը հայտնաբերել է Հայաստանում: Գողացված ավտոմեքենան ոստիկանությունը առգրավել է՝ այն հեռացնելով տուգանային հրապարակից: Գողոնը Վրաստանի տարածքով՝ նավահանգիստով, հասցվել է մինչև Ռուսաստան:

Յակուբյանը պատմել է, որ Կառլոս Պետրոսյանի ենթադրյալ ներգրավման մասին Ռոբերտ Քոչարյանը տեղեկացել է մի քանի աղբյուրներից՝ տեղական Ինտերպոլի գրասենյակից, հունական ապահովագրական ընկերությունից և Հայաստանում կոալիցիոն կառավարության մաս կազմող ՀՅԴ-ից, որը Հունաստանում կապ է հաստատել գողացված մեքնայի տիրոջ հետ:

Դաշնակցականների գանգատները, ըստ Յակուբյանի, լցրել է Քոչարյանի համբերության բաժակը և նա հեռացրել է Կառլոս Պետրոսյանին:

Աղբյուրը այստեղ

 


Այս թեմայով