Հայաստանի հաջորդ նախագահը

գագիկ հարությունյանՍահմանադրական փոփոխությունների անցկացման հարցում  ամենաշահագրգիռը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն է:

«Ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների անցկացման հարցում երևի ամենաշահագրգիռը այդ հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն է, ով մեզ հասած լուրերով, ՀՀ նախագահ դառնալու ամենամեծ հավակնություններն ունի: 2018թ. մարտի 23-ին Գ. Հարությունյանը կդառնա 70 տարեկան և դեմ չէ 15-օրյա կարճատև հանգստից հետո շարունակել նախագահել, բայց ոչ թե ՍԴ-ի, այլ ՀՀ նախագահի պաշտոնում:

Դա հնարավոր է, եթե գործող Սահմանադրությունը փոխարինվի նոր Սահմանադրությամբ, և նախագահը ընտրվի ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ 262 մարդու կողմից: Հարությունյանը հասկանում է, որ համաժողովրդական քվեարկության դեպքում նա նույնիսկ 262 ձայն չի ստանա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 911 անգամ
 


Այս թեմայով