Հայաստանի Հանրապետության մամուլն այլևս կայացած է

ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա առթիվ:

Մերօրյա մարտահրավերներին զուգահեռ` դուք բարձր եք պահում չորրորդ իշխանության ներկայացուցչի պատիվն ու անունը՝ մշտապես ցուցաբերելով մասնագիտական ու բարոյական բարձր որակներ և լրագրողին բնորոշ իմաստնություն:

Անհերքելի փաստ է, որ Հայաստանի Հանրապետության մամուլն այլևս կայացած է: Այսօր ասպարեզում ակտիվ գործում են մասնագիտական հմտություններին տիրապետող բանիմաց, խորը վերլուծական միտք ունեցող, ինտելեկտուալ կադրեր:

Մեծապես կարևորելով ձեր ուսերին դրված պարտականությունն ու պատասխանատվությունը` վստահորեն ասում եմ՝ դուք մեր պետության կայացման ու առողջ հասարակության ձևավորման շղթայի կարևոր օղակն եք, յուրաքանչյուր քաղաքացու և պետության բարձրախոսը:

Մաղթում եմ ձեզ ստեղծագործական հաջողություններ, առողջություն և անձնական երջանկություն:

Գրում է՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը

 


Այս թեմայով