Հայաստանի Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն է նշանակվել Արման Սաղաթելյանը

middle_1454503984_9342650Հայաստանի Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն է նշանակվել Արման Սաղաթելյանը:

Այս մասին հաղորդում է Հանրային ռադիոյի պաշտոնական կայքը:


Արման Սաղաթելյանը ծնվել է 1975թ. օգոստոսի 26-ին Երեւանում:

2010-2011 թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում՝ որպես «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական։ 2011-2012 թթ. եղել է «ԱրմՌադիո FM 107» ռադիոկայանի տնօրեն, 2012-2013 թթ.՝ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ։

2011-2013 թթ. ղեկավարել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Տեղեկատվության եւ հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնը:

Քաղաքական գիտությունների թեկնածու է: Մի շարք գիտական հոդվածների եւ ուսումնական ծրագրերի հեղինակ է:

2013-2015 թթ. աշխատել է որպես ՀՀ նախագահի մամուլի քարտուղար:

Պարգեւատրվել է «1992-1994 թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, «Գարեգին Նժդեհ» մեդալով, անվանական զենքով:

Հիշեցնենք, որ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնը 1997-ից մինչեւ 2015թ. դեկտեմբերի 7-ը զբաղեցնում էր Արմեն Ամիրյանը:

 

Դիտվել է 49 անգամ
 


Այս թեմայով