Հայաստանի խանութներում ադրբեջանական կոնֆետ է վաճառվում

«Առավոտ»-ի թղթակիցը գրում է.

«Երևանում՝ տանս մոտ խանութից գնել էինք կոնֆետներ։ Փորձելուց հետո, քանի որ հին էին ու տհաճ համ ունեին, սկսեցինք փնտրել արտադրողին։ Առաջին երկու թղթի վրա ոչ մի նշում չգտանք, իսկ երրորդի վրայի գրությունը խոշորացույցով վերծանեցինք՝ «Շիրին» ԲԲԸ, Բ. Բունյաթովի փողոց 17ա, Բաքու, Ադրբեջան։

Հիշեցնենք, որ ադրբեջանական ապարանքները հայկական շուկայում նորություն չեն։ Ոչ վաղ անցյալում էլ մեր սպառողները համտեսեցին ադրբեջանական խնձոր ու թեյ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով