Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հայաստանի լեռներում ռուս օդաչուները սկսել են ուղղաթիռներով գիշերային թռիչքներ իրականացնել

Հայաստանի լեռներում ռուս օդաչուները սկսել են ուղղաթիռներով գիշերային թռիչքներ իրականացնել

uxxatirՀարավային ռազմական օկրուգի զինվորականները Հայաստանում սկսել են գիշերային ժամերին թռիչքներ իրականացնել լեռնային տեղանքում հարվածային «Մի-8ՄՏ» ուղղաթիռներով ու տրանսպորտային «Մի-8ՄՏ» ուղղաթիռներով, հայտում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:

«Ուսուցման ընթացքում օդաչուները կմշակեն գիշերային թռիչքների հմտություններ ծովի մակարդակից 1,5 հազարից մինչև 4 հազար մետր բարձրության վրա, երկնքից կիրականացնեն հետախուզություն և կհայտնաբերեն պայմանական հակառակորդի դիրքերը: Ավիաբազայի հրահանգիչները հատուկ ուշադրություն կդարձնեն երիտասարդ օդաչուներին սարքերի օգնությամբ կողմնորոշվելու հմտությունների ուսուցմանը»,- ասված է մամուլի հաղորդագրությունում:

Օդաչուների և զրահատեխնիկայի հետ ուսուցումը կիրականացնեն միավորման փորձառու ինստրուկտորները: Ուսումնական վարժանցները կտևեն մեկ ամիս:

 

Դիտվել է 509 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy