Home » Real Politik » Հայաստանի իրադարձությունները միտված են ղարաբաղյան բանակցային գործընթացի տապալմանը

Հայաստանի իրադարձությունները միտված են ղարաբաղյան բանակցային գործընթացի տապալմանը

131633_srcՎիեննայում և Սանկտ Պետերբուրգում բանակցությունների ժամանակ ղարաբաղյան հակամարտության կողմերը որոշակի արդյունքների են հասել, Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական ու եվրասիական հարցերով նախկին օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:

 «Խոսքը միայն այն չէ, որ բանակցությունները թուլացրել են լարվածությունը զորքերի շփման գծում, ինչպես նաև հանգեցրել են հակամարտության լուծման քաղաքական քննարկումների սկզբին», – ասել է Բրայզան:

Մեկնաբանելով որոշ քաղաքագետների հայտարարությունները, որ մինչև տարեվերջ Ադրբեջանին կարող է հանձնվի 5 շրջան: Բրայզան նշել է, որ չի կարծում, որ դա կարող է արագ տեղի ունենալ:

 «Նման հայտարարությունները ճնշում են գործընթացի վրա և կարծում եմ, որ մի քանի ամսում իրական չէ այդ քայլն իրագործելը», – ասել է Բրայզան:

 Նա կարծում է նաև, որ Հայաստանի վերջին իրադարձությունները միտված են ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի տապալմանը:

Դիտվել է 331 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy