Հայաստանի զինված ուժերում մեծածավալ փոփոխություններ են տեղի ունենում

5706e5c450ac5c477fc86254e517b5ff«Իրատես»-ը գրել է. Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանի զինված ուժերում մեծածավալ փոփոխություններ են տեղի ունենում, մասնավորապես՝ զինտեխնիկայի համալրման առումով:

«Իրատես»-ի աղբյուրը, չցանկանալով հրապարակավ ներկայացնել ռազմական որոշակի գաղտնիքներ, միայն նշել է, որ ոչ միայն նոր զինատեսակներ են մատակարարվում համապատասխան զորամասերին, այլև լուրջ ուսումնական շրջան է մեկնարկել զինվորների համար: «Նպատակն այն է, որ տանկային զորամասում ծառայած զինվորը կարողանա նվազագույնը տանկ վարել իմանալ»,- ասել է թերթի աղբյուրը՝ հավելելով, որ քառօրյա պատերազմը շատ բացթողումներ ջրի երես հանեց:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, ի պատիվ հայկական բանակի գործող հրամանատարության, այս թերությունները մեկ առ մեկ քննվել են և աստիճանաբար շտկվում են:

Դիտվել է 496 անգամ
 


Այս թեմայով