Հայաստանի երիտասարդական կառավարության վերակազմավորման առաջին նիստը

12834949_10201616390127432_1777299615_nՄարտի 9-ին, տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդական կառավարության վերակազմավորման առաջին նիստը: Նախաձեռնող խմբի երիտասարդ անդամները ներկայացրին ծրագրի էությունն ու աշխատանքային օրակարգը, հնչեցին մի շարք ելույթներ: Հայաստանի երիտասարդական կառավարությունը նպատակ ունի ավելի առողջացնելու և նոր խոսք մտցնելու երիտասարդական քաղաքական գործընթացներում: Առանձնակի կարևորվեց այն, որ Երիտասարդական կառավարության դռները բաց են բոլոր երիտասարդների առջև, ովքեր ցանկանում են մասնակցություն ունենալ Հայաստանի քաղաքական, հասարակական կյանքին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե էնֆիաջյանը, հասարակական և երիտասարդական, ինչպես նաև այլ կառույցների ներկայացուցիչներ:

Հայաստանի երիտասարդական կառավարության նախաձեռնող խումբ

Դիտվել է 284 անգամ
 


Այս թեմայով