Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հայաստանի եզդի կանանց մեծ մասը կրթություն չի ստանում

Հայաստանի եզդի կանանց մեծ մասը կրթություն չի ստանում

եզդի կինՕրերս ԲՀԿ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովը Երևանում կազմակերպել էր քննարկում եզդի կանանց կրթության իրավունքի խախտման թեմայով: Քննարկմանը ներկայացվեց նաև ԲՀԿ ազգային փոքրամասնությունների և «Սինջար» եզդիների ազգային միավորման համատեղ զեկույցը «Եզդի կանանց կրթության իրավունքի խախտում» թեմայով:
Զեկույցի համահեղինակ Զուզան Խուբոյանը իր խոսքում նկատեց.«Յուրաքանչյուր էթնոս կանգուն է իր առանձնահատկություններով ու ավանդույթներով: Այս ամենը ձևավորում է տվյալ էթնիկական տարրի հոգեկերտվածքը: Ազգայինը պահպանելը հիանալի է, այն պահում է նաև տվյալ ազգի անհատականությունն ու հոգեբանական կառուցվածքը: Սակայն եթե որոշ տարրեր խանգարում են ազգի առաջընթացին ու զարգացմանը, ապա տվյալ պարագայում պետք է գտնել ոսկե միջինը: Քանի որ12033118_1072083276196125_356001881831363812_n մենք թևակոխել ենք պոստմոդեռնիզմի ժամանակաշրջան, ապա հետադիմական աշխարհայացքն այսօրվա քաղաքացուն հարիր չէ, հատկապես կնոջն, ով իր մեջ կրում է նոր կյանքի սկիզբը, դաստիարակում զավակներ ու ապահովում ընտանիքի հուզական նեցուկը: Պայքարի միակ միջոցն այս տեսակ հետադիմության նկատմամբ կրթության ու իրազեկության մակարդակի բարձրացումն է: Ի դեպ, դա կլինի հզոր զենք ազգայինը ներկայացնելու ու պահպանելու առումով:  Կանանց հանդեպ նմանատիպ վերաբերմունքը եզդիական համայնքի մի խումբ անդամների (հիմնականում տարեցների) կողմից բացատրվում է նրանով, որ իրենք, ապրելով օտարազգիների մեջ, չեն ցանկանում իրենց սովորույթներում ներմուծել օտար տարրեր: Ցանկությունն արդարացված է. այսօր այնպիսի փոքր ազգի համար, ինչպիսիք եզդիներն են, ազգային առանձնահատկությունների պահպանումն ու ձուլումից զերծ մնալը գերխնդիր է: Այդուհանդերձ, ամեն ինչում պետք է ընտրել ոսկե միջինը, չէ՞ որ նման խիստ մոտեցումները կանանց, հատկապես պատանեկան տարիքից դուրս չեկած աղջիկների հանդեպ, բերում են հոգեբանական խնդիրների: Զոհերը լինում են խոցելի, թերարժեքության զգացումով, ինքնամփոփ, վատթարագույն դեպքում՝ բռնարար»:
1606862_1072083336196119_894574387117802360_nՄասնագիտությամբ իրավաբան և զեկույցի համահեղինակ Զարինա Սմոյանը կարծում է, որ այս խնդրի վերաբերյալ պետությունը պետք է քայլեր ձեռնարկի.« Ծնողների պարտադրանքով եզդի աղջիկների դպրոց չհաճախելը և վաղամուսնությունը  մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է, որը խաթարում է երեխայի առողջությունը, կրթության իրավունքը և ապագայի հեռանկարները:
Մեր կողմից մատնանշված խնդրի լուծման գործում մեծ դերակատարում ունի նաև պետությունը: Պետությունը պետք է մշակի և կյանքի կոչի այնպիսի մեխանիզմներ, որոնք կարգելեն ծնողներին խախտել սեփական երեխաների՝ օրենքով սահմանված կրթության իրավունքը»,-ասաց Զարիան Սմոյանը:
Իսկ Զեմֆիրա Քալաշյանն ասաց, որ զեկույցում ներառել են նաև իրական պատմություններ.«Զեկույցում ներառել են նաև իրական պատմություններ, որոնք ավելի կոնկրետ պատկերացում կտան խնդրի մասին»,-ասաց Քալաշյանը:
Զեկույցի խմբագիր, ԲՀԿ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի ղեկավար Բորիս Մուրազիի ներկայացմամբ իրենց ուսումնասիրած 15 եզդիաբնակ գյուղերի կանանց մեծ մասը անգամ դպրոցը չի ավարտել.«Սա իրական խնդիր է և մենք փորձելու ենք նաև Ազգային Ժողովում համապատասխան աշխատանքներ իրականացնել, որպեսզի օրենսդրական կարգավորմամբ ևս փորձ կարատվի շտկել իրավիճակը»,-ասաց Բորիս Մուրազին` ավելացնելով, որ խնդրի մասին իրենք քննարկում կունենան նաև ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ և կփորձեն լուծում առաջարկել:
 Քննարկամնը ներկա էին նաև եզդի համայնքի կին ներկայացուցիչներ:
Դիտվել է 348 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy