Home » ՄԱՄՈՒԼ » Հայաստանի դեսպանը դեռ չի հանդիպել հայ համայնքի հետ

Հայաստանի դեսպանը դեռ չի հանդիպել հայ համայնքի հետ

160Ուկրաինայի հայ համայնքի նախագահի տեղակալ Մերի Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե հստակ չի կարող պնդել, որ Ղրիմի բոլոր հայերը «կողմ» են քվեարկել ՌԴ կազմի մեջ մտնելու հարցին: Հակոբյանի տեղեկացմամբ՝ Ղրիմի անկախացումից հետո Ուկրաինայի այլ համայնքների միջեւ պառակտման վտանգ չկա. «Մենք աշխատում ենք միասնաբար, եւ քանի որ Ուկրաինայի քաղաքացի ենք, ապրում ենք  այստեղ, ապա մեր ամեն քայլն ուղղված է Ուկրաինայի շահերը պաշտպանելուն»: Իսկ ինչո՞վ է զբաղված Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, նա հայ համայնքի ներկայացուցիչներին այս թեժ օրերին հանդիպե՞լ է: «Ժողովուրդ»-ի այս հարցին հայ համայնքի ղեկավարի տեղակալը պատասխանեց. «Կապի մեջ եղել ենք, բայց հանդիպում չի եղել: Այս շաբաթվա վերջ լինելու է մեր հերթական ժողովը, հրավիրել ենք նաեւ Անդրանիկ Մանուկյանին: Հուսով ենք՝ ներկա կլինի»:Հետաքրքիր է՝ ուրիշ ի՞նչ աստիճանի լրջության իրավիճակ պետք է լիներ, որ դեսպանը հանդիպեր հայ համայնքի ներկայացուցիչներին:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

 

Դիտվել է 23 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy