Հայաստանի բոլոր քաղաքացիներից գումարներ են գողացել. թիվը հասնում է միլիարդների

6bfeec9b72474d5390699319cad01b54Հունվարի 21-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի էլեկտրական ցանցերի արձանագրած ցուցանիշներին, հայտնեց, թե վերջին ամիսներին ՀԷՑ-ում առկա են դրական միտումներ, կորուստները նվազել են, ծախսերը ավելի արդյունավետ են դարձել, եւ դա՝ շնորհիվ նոր սեփականատիրոջ: Ապա ներկա իրավիճակը համեմատեց նախկին սեփականատիրոջ գործունեության ընթացքի հետ եւ բառացիորեն հայտարարեց. «Նախկինում մենք ունեինք ոչ արդյունավետ կառավարվող համակարգ ի դեմս ՀԷՑ-ի, որտեղ ե՛ւ շահագործման ծախսերն էին բավականին բարձր, ե՛ւ կորուստներն էին բարձր… դրանով էր հիմնականում պայմանավորված, մեղմ ասած, ոչ արդյունավետ աշխատանքը»:

Նախարարի այս հայտարարությունը, նշանակում է մեկ բան, որ ամիսներ առաջ  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հայտարարությունները մեղմ ասած սուտ էին:

Իսկ Ռոբերտ Նազարյանն ասել էր, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կապված  է սակավաջրության և դոլար-դրամ փոխարժեքային տատանումների հետ.«Եթե հիշում եք, մենք 2014 թվականի սակագնի վերանայման ժամանակ սակագնի հաշվարկման հիմքում դոլար-դրամ փախարժեքը հաշվի էինք առել 407.6 դրամ, այսօր արդեն 480: Ես լսել եմ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի խոսքը: Նա ասաց, որ այս տարի մեր ջրային ռեսուրսներն ավելի լավն են, քան նախորդ տարի: Մենք խոսում ենք էսօր սակագնի վերանայման հետ կապված 2014-15 թվականների սակագնային տարվա մասին օգոստոսից այս տարվա օգոստոսի համար է սահմանվել սակագինը: Եթե դուք վերցնեք էդ վիճվարչության տվյալները, վերցնեք բոլոր պատկան մարմինների տվյալները, կտեսնեք, որ սակավաջուր տարի է եղել, և մեր փոքր հէկ-երը սպասված մեծությունից ավելի քիչ էլեկտրաէներգիա են արտադրել միայն պայմանավորված սակավաջրությամբ»,ասել էր Ռոբերտ Նազարյանը:

Փաստորեն ստացվում է, որ ՀՀ քաղաքացիները միլիոնավոր դոլարներ են վճարում միայն այն բանի համար, որ ՀԷՑ-ի սեփականատերերը բարեխիղճ չեն աշխատել: Իսկ եթե ավելի կոնկրետ բառերով ասենք, ապա կստացի, որ արդեն մի քանի ամիս է ՀՀ բոլոր քաղաքացիներին թալանում են և այդ թալանի մասնակիցը պետությունն է իր համապատասխան մարմիններով: Սա նաև նշանակում է, որ հանրությունը արդարացիորեն կարող է չվճարել ավել գանձվող գումարը:

Դիտվել է 1,448 անգամ
 


Այս թեմայով