Home » ՄԱՄՈՒԼ » Հայաստանի բնակչությունը նվազել է

Հայաստանի բնակչությունը նվազել է

Annexes-2-PT29_07page69«Հայաստանի մշտական բնակչության թիվը, ըստ պաշտոնական վիճակագրության, վերջին մեկ տարում 4 հազար 300-ով նվազել է: Նկատենք, որ եթե պաշտոնապես նշվում է՝ մշտական բնակչության թիվը նվազել է, ապա նշանակում է, որ այդքան թվով մարդ հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից: Բանն այն է, որ մշտական բնակչության թվի մեջ ներառված են նաև արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիները:

Այսինքն՝ արտագաղթի այն տարբերակը, երբ մարդիկ Հայաստանից հեռանում են, բայց քաղաքացիությունից չեն հրաժարվում, մշտական բնակչության թվաքանակում չի արտացոլվում: Իսկ ինչ վերաբերում է արտագաղթի թվերին, ապա, ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա առաջին կեսից Հայաստանից մեկնել և չի վերադարձել 103 հազար 994 ՀՀ քաղաքացի: Բնականաբար, մեկնած, չվերադարձածների մի մասը մինչև տարեվերջ կվերադառնա Հայաստան: Սակայն փորձը ցույց է տվել, որ արտագաղթի թիվը կազմում է նույն տարվա առաջին կեսին մեկնած և չվերադարձածների թվի մոտ կեսի չափ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Դիտվել է 45 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy