Home » ՄԱՄՈՒԼ » Հայաստանի բնակչությունը գնալով նվազում է

Հայաստանի բնակչությունը գնալով նվազում է

arm138379907982«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Հայաստանի բնակչությունը գնալով նվազում է, և այդ փաստը երևում է անգամ պաշտոնական վիճակագրությամբ:

 Օրերս ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2013թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ» զեկույցի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 3 մլն 17 հազար մարդ: Իսկ ահա մեկ տարի առաջ բնակչության թիվն ավելի շատ էր` 3 մլն 282 հազար: Ասել է թե՝ մեկ տարվա ընթացքում ՀՀ բնակչությունը նվազել է 265 հազարով:

 Նշենք, որ հիմնականում նվազել է քաղաքային բնակչության թիվը` 2 մլն 101 հազար 200-ից դառնալով 1 մլն 913 հազար 400:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 98 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy