Հայաստանի բնակիչները «աղքատացել» են կես միլիարդ դոլարի չափով

Դրամը կրկին արժեզրկման դրսևորումներ է ցույց տալիս«ՀՀ կենտրոնական բանկի՝ երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հոկտեմբերին ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան եկած ոչ առևտրային տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել Է 80 մլն 12 հազար դոլար՝ անցած տարվա 133 մլն 479 հազար դոլարի դիմաց։ Զուտ ներհոսքը դա Հայաստան եկած և մեր երկրից արտերկիր փոխանցված գումարների տարբերությունն Է։ Ընդհանուր այս տարվա տասն ամիսներին ոչ առևտրային տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել Է 743 միլիոն 566 հազար դոլար, անցած տարի այդ թիվը եղել Է մեկ միլիարդ 203 մլն 733 հազար դոլար։

Այսինքն՝ ընթացիկ տարում՝ հունվար-հոկտեմբերի ժամանակահատվածում, անցած տարվա հետ համեմատ բանկային փոխանցումներով Հայաստան եկած ոչ առևտրային տրանսֆերտների զուտ ներհոսքը նվազել Է 460 մլն 167 հազար դոլարով։ Բերված տվյալները վկայում են, որ արտերկրում բնակվող իրենց հարազատների ուղարկած միջոցներով ապրող Հայաստանի բնակիչներն այս տարի «աղքատացել» են կես միլիարդ դոլարի չափով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Ժողովուրդ> թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով