Հայաստանի արտաքին պարտքի աճը անհանգստացնում է

dolar_2913ՀՀ արտաքին պարտքի անընդհատ աճը և ներգրավված միջոցների անարդյունավետ ծախսվելու փաստը բազմաթիվ հարցեր են առաջացնում թե՛ մասնագետների և թե՛ հասարակության լայն շերտերի շրջանում։ Այդ իսկ պատճառով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշում է կայացրել իր քաղաքական օրակարգում ընդգրկել ՀՀ արտաքին պարտքի անկախ աուդիտի հանձնաժողովի ստեղծման հարցը:

Սույն հանձնաժողովի հիմնական խնդիրը լինելու է․

  • Վերլուծել ՀՀ արտաքին պարտքի գոյացման իրավական հիմքերը,
  • Վերլուծել վարկային միջոցների ներդրման արդյունավետությունը,
  • Մշակել իրավիճակի շտկմանն ուղղված հնարավոր քայլերի ծրագիր, որը մի կողմից միտված կլինի հղկելու և հստակեցնելու ներկա իրավիճակը, մյուս կողմից՝ կանխարգելելու ապագայում ՀՀ արտաքին պարտքի հետ կապված հնարավոր չարաշահումները:

ՔՊ ներկայացուցիչները, ըստ պատեհության, հարցը կքննարկեն դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ակնկալելով կառուցողական մոտեցում վերջիններիս կողմից։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կոչ է անում բոլոր մասնագետներին, շահագրգիռ կողմերին համագործակցության կազմակերպման նպատակով կապ հաստատել Կուսակցության քաղաքական պլատֆորմի տնտեսական ենթախմբի ներկայացուցիչների հետ, որպեսզի այդ քննարկումների արդյունքում վեր հանվեն բոլոր կողմերի համար խնդրի լուծման ընդունելի տարբերակներ։

Այս հարցի հետ կապված հավելյալ տեղեկությունների, ինչպես նաև աշխատանքներին ներգրավելու ցանկության դեպքում կարող եք գրել մեզ էլ-փոստի հետևյալ հասցեներով՝ economic@civilcontract.am / armcivcontract@gmail.com:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութան վարչություն

Դիտվել է 160 անգամ
 


Այս թեմայով