Home » Real Politik » Հայաստանի ամեն բնակչից գողացել են 2000 դոլար

Հայաստանի ամեն բնակչից գողացել են 2000 դոլար

arm1453354291452016 թվական Հայաստանը թևակոխել է 5 միլիարդ 71 միլիոն դոլար պետական պարտքով։ 2015 թվականի սկզբին Հայաստանի պետական պարտքը եղել է 4 միլիարդ 441 մլն 500 հազար դոլար։ Այսինքն՝ անցած տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքը ավելացել է 629 միլիոն 500 հազար դոլարով։ Ի դեպ, նշված պետական պարտքից 3 միլիարդ 833 մլն 200 հազար դոլարը Հայաստանի արտաքին պետական պարտքն է։

Առաջին հայացիքց հասարակ քաղաքացիներին չանհանգստացնող տեղեկատվություն է, սակայն միան առաջին հայացքից: Հայաստանի մշտական բնակչության թիվը 3 միլիոնից քիչ է և սա ըստ պաշտոնական տեղեկատվության, իսկ ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն Հայաստանի բնակչության իրական թիվը 2.5 մլն է: Սա նշանակում է, որ Հայաստանի ամեն քաղաքացի, այդ թվում նորածին երեխաները  ունեն 2000 դոլար պարտք: Իսկ եթե այս հանգամանքին գումարենք, այն որ ՀՀ իշխանությունները  պետության անունից վերցված գումարները վերածում են ատկատների և տանում իրենց գրպաները, ապա կաստավի, որ ՀՀ ամեն քաղաքացուց գողացվել է 2000 դոլար գումար:

Դիտվել է 203 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy