Հայաստանից թալանված ունեցվածքի վերադարձը կարող է տարիներ տևել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ շաբաթ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նամակ էր ուղարկել Համաշխարհային բանկին Հայաստանից թալանված եւ արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի եւ վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով: Միայն թե փոխվարչապետի նախաձեռնած գործընթացն այնքան էլ հեշտ չի իրականացվելու եւ բավական երկար ժամանակ է պահանջում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը հայտարարել է, թե այդ գործընթացը կարող է տարիներ տեւել:

«Ընթացակարգերը ենթադրում են նախ ուսումնասիրություն այն հիմքերի, որը ներկայացնում է տվյալ երկրի կառավարությունը եւ բնականաբար ձեւավորվում է որոշակի հանձնախումբ, որը ժամանակի ընթացքում պետք է ուսումնասիրություններ իրականացնի թե՛ տվյալ երկրում, եւ թե՛ այն ենթադրյալ երկրներում եւ համակարգերում, որտեղ կարող են թաքնված կամ ներդրված լինել տվյալ միջոցները»,- ասել է նա՝ ընդգծելով, որ 6 տարուց շուտ դժվար է արդյունք ակնկալել»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Այս թեմայով