Հայաստանից ապօրինի 1.8 միլիարդ դրամ գումար է դուրս հանվել

դոլար2015թ.-ի պետբյուջեն արձանագրել է տնտեսական հետընթաց: ԱԺ-ում նախորդ տարվա պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: 

Որպես հիմնավորում՝ Արամ Մանուկյանը բերեց Ֆինանսների նախարարության, Վիճակագրական ծառայության պաշտոնական թվերը՝ ասելով, որ 2014թ.-ին բյուջե եկամուտները կազմել են 2.7 միլիարդ դոլար, 2015թ-ին՝ 2.44 միլիարդ դոլար, պետական պարտքը 2014թ.-ին կազմել է 4.4 միլիարդ դոլար, 2015թ.-ին՝ 5.1 միլիարդ դոլար, արտաքին առևտուրը նվազել է 8 տոկոսով, ներմուծումը՝ 21 տոկոսով, կրճատվում են ՓՄՁ-ների թվերը, 26 տոկոսով պակասել են ներդրումները, 40 տոկոսով պակասել են նաև մասնավոր տրանսֆերտները, իսկ ամենակարևորը՝ պակասել են մարդկային ռեսուրսները:

«Կատարվել են ապօրինի արտահանումներ: Հայաստանից դուրս է եկել 1,8 միլիարդ դոլար՝ կապված օֆշորների, մաքսային գործընթացների հետ: Փոխանակ դեմն առնեն, ասում են՝ չկա: Հիմնավորեք կամ դեմն առնելու ձև ասեք: Ինչո՞ւ է Հայաստանից քեշ փողը դուրս գալիս արտասահման: Օրինակը՝ քթներիդ տակ: Գնացեք Թբիլիսի, տեսեք, պատգամավորների, նախարարների անունով քանի սեփականություն կա»,- եզրափակեց Արամ Մանուկյանը:

Դիտվել է 100 անգամ
 


Այս թեմայով