Հայաստանը և Բահամները դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Բահամների արտգործնախարար Դարրեն Հենֆիլդը ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախարարները հույս է հայտնել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կխթանի երկու երկրների միջև տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցությունը, կնպաստի միջազգային կառույցներում փոխգործակցությանը։

 


Այս թեմայով