Home » Real Politik » Հայաստանը և Ադրբեջանը կարող են խաղաղության հասնել. Չեխիայի նախագահ

Հայաստանը և Ադրբեջանը կարող են խաղաղության հասնել. Չեխիայի նախագահ

4.thumbՉեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանն այսօր նախագահական նստավայրում լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ վերջերս է այցելել Ադրբեջան և իր դիրքորոշումներն ու հայտարարությունները նույնն են մնում՝ անկախ նրանից, թե որ երկրում է ինքը գտնվում:

«Երկու նախագահներին հիշեցրեցի Ֆրանսիայի և Գերմանիայի օրինակը, որ այդ երկու երկրները երկար տարիներ պատերազմներ են մղել և վերջում ի շնորհիվ երկու նախագահների՝ նրանց հաջողվեց կնքել պայմանավորվածություն և ավարտել պատերազմական իրադրությունը»,- ասաց Չեխիայի նախագահը՝ շարունակելով. «Հուսով եմ, որ ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ Իլհամ Ալիևը կարող են հետևել այդ օրինակին և կնքել խաղաղություն»:

Միլոշ Զեմանն ասաց, որ այդ  նպատակով ինքը վերականգնել է իր առաջարկը՝ մեկ անգամ ևս նշելով, որ այդ հանդիպումները կայանան Չեխիայում, քանի որ դա նախաձեռնվել էր 2002 և 2005 թվականներին:

Հանդիպման ընթացքում Չեխիայի նախագահն անդրադառնալով Հայաստանի և Չեխիայի միջև տնտեսական համագործակցությանը, ասաց. «Քանի որ տնտեսական ոլորտում մեր անելիքները շատ են, այդ իսկ պատճառով ես ինձ հետ բերել եմ գործարարներ և չեխական տնտեսական կանտորայի ղեկավարին, որը սովորաբար մեզ հետ նման տեղեր չի գալիս: Միասին համաձայնեցինք, որ ներդրումների ոլորտում շատ կարևոր են պետական երաշխիքները: Շատ գնահատում եմ պարոն նախագահի խոստումը, որ կօգնի, կաջակցի «Միկա ցեմենտի» չլուծված հարցին»:

Վերջում Միլոշ Զեմանը շնորհակալություն հայտնեց նախագահին ընդունելության համար. «Ցանկանում եմ քաջալերել նրան, որ Հայաստանն իր որոշումները կայացնում է ինքնուրույն»:

Դիտվել է 61 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy