Հայաստանը ռուսական զենք ձեռք բերելու նպատակով 100 մլն դոլար վարկ կվերցնի Ռուսաստանից

Հայաստանի կառավարությունն այսօր հաստատեց Ռուսաստանից 100 միլիոն դոլար վարկ վերցնելու նախագիծը։ Ըստ համաձայնագրի, վարկը օգտագործվելու է Ռուսաստանից ժամանակակից սպառազինություն և զինտեխնիկա ձեռք բերելու նպատակով։

Համաձայնագրում նշվում է, որ 100 միլիոն դոլար վարկով զենք ձեռք բերելու համար Հայաստանի պաշտպանության նախարարության և «Ռոսօբորոնէքսպորտ» ԲԲԸ-ի միջև կստորագրվեն առանձին պայմանագրեր։

Ըստ համաձայնագրի, վարկը տրամադրվում է պետությունների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման նպատակով։ Հայկական կողմը վարկը օգտագործելու է 2018-2022 թվականների ընթացքում։ Մարումը հայկական կողմը պետք է կատարի 15 տարվա ընթացքում՝ տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով։

 


Այս թեմայով