Հայաստանը պետք է պատրաստվի նոր պատերազմի

պատերազմՀունիսին վերջին նախատեսված է Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպում: Կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո սա կլինի առաջին նման մակարդակի հանդիպումը: Այս հանդիպումից հիրավի շատ բան է կախված:

Հասկանալի է, որ հանդիպման ընթացքում փորձ է կատարվելու Հայաստանից զիջումներ կորզել: Վերջին պատերազմի հետևանքով  ադրբեջանական կողմը ավելորդ ինքնավստահությու է ստացել՝ Հայաստանը կորցրել է տարածքներ և ունեցել է մարդկային կորուստներ: Հայկական կողմը պնդում է, որ կորցրել է 800 հեկտար, իսկ ադրբեջանական կողմը հայտարարում է, որ հայկական զինուժի վերահսկողության տակից հանել է ավելի քան 2000 հեկտար հողատարածք: Իհարկե Ադրբեջանը տվել է մեծաթիվ զոհեր, բայց դատելով Ալիևի գործողություններից կարելի է վստահաբար ասել, որ նրան իր բանակի զինվորի կյանքը այդքան էլ հետաքրքիր չէ:

Այս իրավիճակում իհարկե Ադրբեջանը փորձելու է ճնշումներ բանեցնել Հայաստանի նախագահի վրա: Շատ կարևոր է, թե այս բանակցություններում ինչպիսի դիրք կգրավի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Եթե նա, ինչպես հաճախ միանա  Ալիևի նախաձեռնությանը, ապա Սերժ Սարգսյանը կհայտնվի դժվարին իրավիճակում: Նա չունի հասարակության վստահությունը, ՌԴ-ն ուշացնում է զենքի նոր մատակարարումները, առաջիկայում ընտրություններ են: Այս բաղադրիչները իսկապես Հայաստանի նախագահին կանգնեցնելու են ոչ լավ փաստի առաջ:

Հ.Գ. Միանշանակ է, որ այս հանդիպման քննարկվելիք հիմնական թեման նոր պատերազմ լինելու կամ չլինելու շուրջ է լինելու: Հայաստանը ամեն դեպքում պետք է պատրաստվի նոր պատերազմի, որպեսզի ցանկացած դեպքում իր համար անկնկալ չլինի Ադրբեջանի հարձակումը: Հայաստանը պետք է լիարժեքորեն առողջացնի իր պետական համակարգը: Պետք է գտնվեն ռուսական զենքին ալտերնատիվներ, որպեսզի ռուսական զենքի մատակարարաման դադարեցումը մեծ հարված չլինի բանակին:

 


Այս թեմայով