Հայաստանը պետք է զարգանա Շվեյցարիայի օրինակով

199320Հայաստանը պետք է զարգանա Շվեյցարիայի օրինակով, այսինքն՝ պետք է չեզոք մնա:  Այս մասին մարտի 17-ին հայտարարել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Ըստ նրա՝  Հայաստանի համար ՄՄ-ին կամ Ռուսաստանի հետ կապված ցանկացած այլ ծրագրին անդամակցելը անհեթեթություն է: Ըստ քաղաքական գործչի՝ Հայաստանը չի կարող աշխարհաքաղաքական ուղղություն ունենալ եւ պետք է չեզոք մնա:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կարելի է սպասել խորհրդարանական ոչ կոալիցիոն  չորս ուժերի միավորումից, Ղուկասյանը նշել է, որ այդ ողջ գործընթացը  թափանցիկ չէ, ըստ այդմ էլ՝  դժվար է որեւէ կանխատեսում անել:  «Այսօր Հայաստանը դեֆոլտի վտանգի առաջ է կանգնած, եւ մենք, իհարկե, միջազգային ֆինանսական օգնություն ստանալու խնդիր ունենք: Սակայն դրա համար մենք պետք է ստեղծենք ոչ կոռումպացված կառավարություն», — ընդգծել է նախագահի նախկին թեկնածուն:

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ է  նախաձեռնել՝ միասնական քաղաքական օրակարգ սահմանելու նպատակով:

NEWS.am

Դիտվել է 24 անգամ
 


Այս թեմայով