Հայաստանը պատրաստ է ԼՂՀ պաշտպանությանն ուղղակի ռազմական աջակցություն ցուցաբերել

pn.thumbՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ապրիլի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ժամանակ ներկայացվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի վերաբերյալ բրիֆինգ, որի ընթացքում պարզաբանվել է Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը և հակառակորդի հարձակողական գործողությունները կասեցնելուն ու չեզոքացնելուն ուղղված ԼՂՀ ՊԲ գործողությունների բովանդակությունը: Քննարկվել են նաև Ադրբեջանի ա գրեսիայի հնարավոր պատճառները և դրանից վերջինիս սպասելիքները:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն իր խոսքում նշել է, որ հայկական կողմը պատրաստ է ցանկացած զարգացման, անհրաժեշտության դեպքում՝ ընդհուպ մինչև ուղղակի ռազմական աջակցության ԼՂՀ պաշտպանությանը:

Հանդիպման վերջում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը պատասխանել է ներկաների հարցերին:

Դիտվել է 150 անգամ
 


Այս թեմայով