Մի քանի շաբաթ է ինչ Թուրքիայի տարածքում քրդական ռազմական գործոնը կրկին ակտիվացել է: Օրերս տարածվեց տեղեկատվություն, որ քուրդ զինյալները վերահսկում են թուրք-իրանական սահմանային անցակետերից մեկի թուրքական հատվածը: Բախումներ են տեղի ունենում նաև հայ-թուրքական սահմանից ոչ հեռու: Վերջերս քուրդ զինյալների կողմից պայթեցվեց Կարսի գազատարը և մի շարք բնակավայրերում ռազմական գործողություններ իրականացվեցին:
Այս ֆոինին շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը նախապես պատրաստվի հետագա զարգացումներին: Հայաստանը պետք է մշակի գործողությունների պլան թուրք-քրդական հակամարտության ցանկացած ելքի: Politik.am-ի տեղեկություններով Հայաստանը պատրաստվում է թուրք-քրդական հնարավոր լայնածավալ պատերազմին և մոտ օրերս կանցկացվի զորավարժություն, որտեղ կներկայացվեն Հայաստանի հնարավոր գործողությունները քուրդ փախստականների Հայաստան գալու հետ կապված: