Home » Real Politik » Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակմանը

Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակմանը

պատերազմԱյսօր Կառավարության հերթական նիստի ընթացքում գործադիրը դրական եզրակացություն տվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մա­սին» ՀՀ օրենքի նա­խագծին:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ՀՀ կառավարության քննարկմանն էր ներկայացվել Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում առաջարկել է նաև Ազգային ժողովին մայիսի 10-ին արտահերթ նիստ գումարել:

Սա իսկապես կարևոր պահ է: Երկար տարիներ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բարձրաձայնել է այս հարցը, սակայն իշխանությունները ամեն կերպ մերժել են այն:

Կառավարության հավանությունը խոսում է այն մասին, որ իրավիճակը Արցախ-Ադրբեջան սահմանին ծայրաստիճան լարված է: Հայաստանի իշխանությունները այս կերպ փորձում են  սանձել Ադրբեջանի կողմից սկսվելիք հնարավոր լայնածավալ ագրեսիան: Դատելով այս ամենից Ադրբեջանը առաջիկա օրերին պատրաստվում է ավելի խոշորամասշտաբ գործողություններ նախաձեռնել, իսկ Հայաստանը այդ գործողություններին հակընդեմ պատրաստում է նաև քաղաքական քայլ, որը կլինի Արցախի անկախության ճանաչումը:

Մնում է հուսալ, որ հնարավոր կլինի Ադրբեջանին այս կերպ սանձել և թույլ չտալ  մարդկային մեծ կորուստներ պատճառող գործողություններ:

Դիտվել է 5,363 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy