Հայաստանը չի կորցնի իր անկախությունը

depositphotos_11641134-Council-of-Europe-flagsԱյս օրերին հայաստանյան հիմնական քննարկվող թեմաներից է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում շրջանառության մեջ դրված երկու հակահայկական բանաձևերը:

«Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» և «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից»  բանաձևերը Ադրբեջանը իր համար դարձրել է գերակա խնդիր: Հետաքրքիր է, որ նույն տրամաբանությամբ է շարժվում նաև Հայաստանը և իր արտաքին դիվանագիտության հիմնական ներուժը ուղղել է այս ուղղությամբ:

Այն որ մեր պետությունը պետք է ձեռքները ծալած չնստի հասկանալի է,  բայց ամբողջ ուշադրությունը նվիրել այս բանաձևերին  մի փոքր հասկանալի չէ: Անհասկանալի է նաև այն լրատվամիջոցների հրապարակումները, որոնք այս բանաձևերը ներկայացնում են որպես Հայաստանի «վերջ» կամ նոր «հաղթանակ» Ադրբեջանի նկատմամբ: ԵԽԽՎ-ն  ունի 47 անդամ պետություն և հասկանալի է, որ Ադրբեջանը կարող է գնել որոշակի պատգամավորների ու հնարավոր է անգամ անցկացնի, այս բանաձևերը, բայց պետք է հասկանալ, որ սա Հայաստանի վերջը չէ և մենք չենք կորցի մեր անկախությունը: ԵԽԽՎ բանաձևերը պետությունների համար պարտադիր բնույթ չեն կրում և այս բանաձևերը դասվելու են տարիներ առաջ Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևի դասին:

 


Այս թեմայով