«Հայաստանը չի կարող լինել մահմեդականների բարեկամը»․ Ալիև

Ստամբուլում այսօր անցկացվող «Իսլամական համագործակցության» արտահերթ համաժողովին, որը նվիրված է ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն ու դրա հետևանքով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, ելույթ է ունեցել նաև հավաքին ներկա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի առաջնորդն իր ելույթի մեծ մասը, սակայն, նվիրել է ղարաբաղյան հակամարտության թեմային՝ Երուսաղեմի հարցով հավաքված մահմեդական առաջնորդներին հիշեցնելով, որ «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղն ու հարակից հինգ շրջանները», և որ «Հայաստանը չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը»:

Ալիևը հերթական անգամ հայտարարել է, թե Ադրբեջանը երբեք չի համակերպվի «հայկական օկուպացիայի» հետ: «Հայաստանը չի կարող լինել մահմեդականների բարեկամը»,- ադրբեջանական լրատավամիջոցների փոխանցմամբ՝ Ստամբուլում հայտարարել է Ալիևը:

Այս թեմայով