Home » Real Politik » Հայաստանը միջազգային կառույցներում պետք է քարոզչական կորուստներ չունենա

Հայաստանը միջազգային կառույցներում պետք է քարոզչական կորուստներ չունենա

nairaՄիջազգային հարթակներում պետք է լինեն Հայաստանից մեկնած լրագրողներ: Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ.-ի հաշվետվության խորհրդարանական ամփոփման ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ միջազգային հարթակներում, մասնավորապես ԵԽԽՎ-ում, ընթանում է դիվանագիտական մակարդակի պատերազմ և այդտեղ Հայաստանը պարտվում է:

«Այդ հարթակներում կա լրջագույն խնդիր, թիրախի տակ են մեր կենսական շահերը, կա Լեռնային Ղարաբաղի հարց, հայ-թուրքական հարաբերությունների հարց, ու մենք քայլում ենք ականների վրա բոբիկ ոտքերով, երբ տեսնում ենք, թե ադրբեջանական պատվիրակությունը զինված՝ տասը հեռուստատեսությամբ, գալիս է: Չես հասցնում քարոզչական պատերազմում հասնել նրանց ռեսուրսների հետևից»,- շեշտեց ԲՀԿ խմբակցության ղեկավարը:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ ադրբեջանական տոտալ հակահայ քաղաքականությանն անհրաժեշտ է համարժեք օպերատիվ հակահարված տալ:

«Հորդորում եմ, այդ կառույցներում, մասնավորապես ԵԽԽՎ, ԵԱՀԿ, ՀԱՊԿ, որտեղ անընդհատ դիվանագիտական, քարոզչական պատերազմ է, չխնայել գումար ու լուսաբանելու ուղարկել գոնե մեկ լրագրող, որպեսզի մենք ստիպված չլինենք մեր ունեցած խեղճ հնարավորություններով, հետահայաց արձագանք տալ ադրբեջանական ագրեսիվ, կազմակերպված քարոզչությանը»,- նշեց պատգամավորը` շեշտելով, որ այս հարթակում պիտի կորուստներ չլինեն:

Դիտվել է 13 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy