Հայաստանը Ղարաբաղը կզիջի Ադրբեջանին

61383Նոյեմբերի 4-ին  Փարիզում տեղի ունեցած ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստի ժամանակ ընդունվել է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» խիստ հակահայ զեկույցը: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը որեւէ կերպ չի հաջողվել տապալել խայտառակ անվանումով սույն փաստաթղթի ընդունումը:

Ավելին, վերջին պահին ադրբեջանական պատվիրակությանը հաջողվել է ավելի խիստ ձեւակերպումներ մտցնել փաստաթղթում:

Ադրբեջանական լրատվամիջոցները բավական մեծ ոգեւորվածությամբ գրում են. «Հայ պատգամավորները, հաշվի չառնելով իրերի իսկական դրությունը, ելույթ ունեցան, առաջարկելով փոխել զեկույցը եւ այլեւս երբեք չվերադառնալ այս թեմային: Նրանց այդ առաջարկությունը քվեարկության դրվեց եւ 14 «կողմ», 24 «դեմ» ձայներով չընդունվեց»:

Երկրորդ ուղղումը վերաբերել է ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի ազատ արձակմանը: Առաջարկվել է զեկույցում ամրագրել. «… Կոչ ենք անում Ադրբեջանի տարածքները բռնազավթած Հայաստանին՝ անհապաղ ազատ արձակել այդ անձանց»:

Վերջապես երրորդ ուղղումը, ադրբեջանական պատվիրակությունն առաջարկել է դատապարտել այն, որ հայկական կողմը հրաժարվել է համագործակցել զեկույցի հեղինակի հետ: Մասնավորապես, հայկական կողմի համագործակցությանը վերաբերող հատվածում, որտեղ Ուոլթերը նշած է եղել, թե ափսոսում են, որ հայկական կողմը չի համագործակցել զեկույցի հեղինակի հետ, փոխվել է այսպես. «վճռականորեն դատապարտում ենք, որ…»:

Ինչպես նախկինում տեղեկացրել էինք, Ռոբերտ Ուոլթերի հեղինակած զեկույցում հղում է արվում ԵԽԽՎ 1416 բանաձեւին եւ պահանջվում է հայկական զորքերն անհապաղ դուրս բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից:

Իսկ հետաքրքիր է, թե ինչով է զբաղված հայկական պատվիրակությունը՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:  Սա առաջին դեպքը չէ, երբ Նաղդալյանը լիակատար անհաջողության է մատնվում և Հայատսանը հայտնվում է դժվարին իրավիճակում: Կարելի է ենթադրել, որ մի օր էլ   այլ միջազգային կառույցներ կպահանջեն Հայաստանից դուրս գալ  «Ադրբեջանի գրավյալ տարածքներից»: Եթե ՀՀԿ-ն շարունակի այս կազմով և այս  որակներով ներկայացնել Հայաստանը, ապա մենք մի օր կպարտվենք և Ղարաբաղը կզիջենք թշնամուն:

Դիտվել է 664 անգամ
 


Այս թեմայով