Հայաստանը հերթական անգամ կտուժի Թուրքիայի և Ռուսաստանի «մերձեցումից»

Թուրքիան մեր հիմնական գործընկերն է. Պուտին«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է. «Թուրքիայի նախագահ Էրդողանը նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Պուտինին և ներողություն խնդրել ռուսական Су-24 ինքնաթիռի կործանման համար։

«ՉԻ» — Այ այստեղ մենք «քաշվանք»։ Իսկ ամեն ինչ այնքան լավ էր սկսվել․․․

Ազգային-ազատագրական քաղաքական միտքն արդեն երազում էր, թե ինչպես է Ժիրինովսկին ազատագրելու Արևմտյան Հայաստանը, ազգային, բայց ոչ այնքան ազատագրական բիզնես-շրջանակները տենդագին հաշվում էին, թե քանի տոննա պոմիդոր-վարունգ են վաճառելու ռազմավարական դաշնակցին՝ օգտվելով թուրքական ապրանքների ներկրման արգելքից և այլն։ Ու հանկարծ պարզվում է, որ իզուր էինք ոգևորվել․ սրանք էլի իրար հետ լեզու գտան։ Ու մեծ է հավանականությունը, որ Հայաստանը հերթական անգամ կտուժի այդ «մերձեցումից»։

Դիտվել է 136 անգամ
 


Այս թեմայով