Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Հայաստանը հաղթել է. Ադրբեջանը պասիվ է

Հայաստանը հաղթել է. Ադրբեջանը պասիվ է

107620Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) Ղեկավար հանձնաժողովը մայիսի 4-ին որոշում է կայացրել 2011թվականից անդամակցող Ադրբեջանին ճանաչել որպես ԲԿԳ պասիվ անդամ՝ հասարակական կազմակերպությունների գործունեության համար կաշկանդվածության մթնոլորտին լուծում չտալու պատճառով: ԲԿԳ-ն 2014 թ.-ին ընդունած ‹‹Արժեքները և սկզբունքները բարձր պահելու քաղաքականության›› հիման վրա առաջին անգամ է նման որոշում ընդունում:

ԲԿԳ 22 հոգանոց Ղեկավար հանձնաժողովը, որը կազմված է հավասար թվով կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, Հարավային Աֆրիկայի Քեյփ Թաուն քաղաքում կառավարական մակարդակով որոշում է կայացրել: Քվեարկության արդյունքներն են. 16 անդամ՝ կողմ, 3 անդամ՝ դեմ և 3-ը՝ ձեռնպահ: Ադրբեջանի կառավարությունը ունի առավելագույնը մեկ տարի ժամանակ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից բարձրացված մտահոգություններին անդրադառնալու համար: Ադրբեջանը կճանաչվի որպես ոչ ակտիվ, զրկված կլինի ԲԿԳ ընտրություններում ձայնի իրավունքից, հնարավորություն կունենա ներկա գտնվելու ԲԿԳ միջոցառումներին միայն դիտորդի կարգավիճակով՝ ուսումնական նպատակներով:
Որոշման առիթ է հանդիսացել 2015թ.-ի մարտին երեք միջազգային հասարակական կազմակերպությունների` Publish What You Fund, ‹CIVICUS և Article 19 բարձրացրած մտահոգությունը՝ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության առջև ծառացած սպառնալիքների մասին: Սպառիչ վերանայման գործընթացից հետո ԲԿԳ Չափանիշների և չափորոշիչների ենթահանձնաժողովը եզրահանգել է, որ մտահոգությունները համապատասխանում են իրականությանը:
Ի տարբերություն ԲԿԳ-ում Ադրբեջանի խայտառակ կարգավիճակին՝ Հայաստանի հանրապետության կառավարությունը 2015թվականին արժանացավ ԲԿԳ բարձր մրցանակի՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգների Մեխիկո քաղաքում՝ ԲԿԳ միջազգային մրցանակաբաշխությանը զբաղեցնելով տարածաշրջանում (Ասիա-Խաղաղօվկիանոսի) առաջին տեղը «Հանրային ծառայությունների բարելավումը բաց կառավարման սկզբունքների գործածմամբ» անվանակարգում: ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանին բարձր մրցանակաը հանձնել էր Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն։ Ի դեպ, մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ էր ներկայացրել ԲԿԳ նախաձեռնության անդամ 66 երկրից ավելի քան 35-ը:

Դիտվել է 589 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy