Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ-ի քարտուղարությունը. REGNUM

Ռուսական REGNUM գործակալությունը գրել է.
«Հայաստանը կցանկանար պահպանել ՀԱՊԿ-ի քարտուղարությունը՝ փոխելով Խաչատուրովին մեկ այլ անձով: Սակայն խնդիրը նրանում է, որ Երևանում ծավալվող իրադարձություններն անկանխատեսելի զարգացումներ են ստանում, և ո՞վ կարող է երաշխավորել, որ նոր քարտուղարին որևէ այլ մեղադրանք չի առաջադրվի»:
Աղբյուրը նշում է, որ ՀԱՊԿ-ի երկրները, բացի Հայաստանից, ճիշտ են համարում հենց այսօր քարտուղարությունը փոխանցել հաջորդ երկրին՝ Բելառուսին, թեև քարտուղարության իրավունքը մինչև 2020թ. Հայաստանինն է:

Ըստ REGNUM-ի՝ ՀԱՊԿ երկրների առաջնորդները չեն ողջունի Երևանի նոր քարտուղարի թեկնածությունը, քանի որ «հայաստանյան «ռազբոռկաները» բացասական ազդեցություն են թողել ՀԱՊԿ-ի իմիջի վրա»:

Այս թեմայով