Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Հայաստանը կմաքրվի երկրի երեսից. ռուս քաղաքագետ

Հայաստանը կմաքրվի երկրի երեսից. ռուս քաղաքագետ

PutinՌուս քաղաքագետ  Ալեքսանդր Դուգինը հայտարարել է, որ եթե Հայաստանը այս ծանր պահին գլուխ թեքի Ռուսաստանից, կմաքրվի երկրի երեսից: Տեղեկացնում է Szona.org-ը:

«Եթե Հայաստանը ուղղվի դեպի Արևմուտքի կողմը, Ռուսաստանի համար այս ծանր շրջանում, կմաքրվի երկրի երեսից: Եվրասիական տնտեսական միությունը Նոյան տապանն է, և ով կնստի այդ տապանը, կշարունակի գոյատևել, իսկ ով ոչ՝ կմաքրվի երկրի երեսից»,- ասել է քաղաքագետը:

Այնուհետև Դուգինը ավելացնում է. «Ռուսաստանը փորձում է ստեղծել ինչ որ համակարգ, որը համաշխարհային տնտեսական ճգնաժամի ֆոնին կփորձի պաշտպանել Եվրասիական երկրներին, ինչն այսօր մեր աչքի առաջ տեղի է ունենում,- ավելացնելով, որ Ռուսաստանն ունի ատոմային զենք, մեծ տարածք և այլ բաներ,- և եթե Ռուսաստանի համար այս ծանր պահին Հայաստանը փորձի Արևմուտքից աջակցություն ստանալ, ապա այն կպայթի և Հայաստանից ոչինչ չի մնա: Հայաստանը Արևմուտքին պետք չէ: Արևմուտքը միայն կարող է հասնել Ղարաբաղյան հիմնախնդրի վերահսկողությանը, որպեսզի իր գեոքաղաքական հակառակորդին՝ Ռուսաստանին հարված հասցնի»,-ասել է Դուգինը:

Դիտվել է 2,740 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy