Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հայաստանը կհրաժարվի ազգային արժույթից` դրամից

Հայաստանը կհրաժարվի ազգային արժույթից` դրամից

1322ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այն համոզման է, որ, ի վերջո, պետք է ԵՏՄ-ն գա միասնական փոխարժեքի:   Այսօր հրավիրված ասուլիսին նա նկատեց, թե ԵՏՄ-ում 300 մլրդ դոլարի շրջանառություն կա և նման իրավիճակում պարտավոր են նոր փոխարժեքի անցնել, որը դոլարից կախվածությունը կնվազեցնի:
«Մենք ապացուցում ենք, որ առանց դոլարի կարող ենք առևտուր անել: ԵՏՄ-ի համար անպայման գալու ենք միասնական վալյուտայի: Ես չգիտեմ` դա երբ կլինի»,-ասաց նա:

Բագրատյանի խոսքով՝  երեք տարբերակ կա ԵՏՄ-ում աշխատելու, երբ բոլորը մտնում են ռուբլու գոտի, ինչը ՌԴ-ի ցանկությունն է, բայց ոչ Բելառուսի ու Ղազախստանի,  գալ նոր ռուբլու, որտեղ յուրաքանչյուր երկիր բաժին ունի, ինչպես օրինակ՝ ՀՀ-ն 3-4% և երրորդ տարբերակը՝  կանխիկ դրամ ընդհանրապես չի տրվում, բայց անկանխիկ հաշվարկներ է իրականացվում հաշվարկային ապարատի միջոցով:

«Առաջին տարբերակը կյանքի չի կոչվի, որովհետև Բելառուսը, Ղազախստանը դեմ են, իսկ ՀՀ-ն կհամաձայնվի, որովհետև այս իշխանություններն ամեն ինչին համաձայն են»,-ասաց նա:

Իսկ թե ինչպե՞ս է որ, մեր կառավարությունն էլ առաջարկ է ՌԴ-ին ռուբլով վճարումներ անել՝ ՀԱԿ պատգամավորը նկատեց, թե ներկա ՀՀ վարչապետի հարցադրումը տեղին է, թե ինչու  ռուբլով չպետք է վճարենք, երբ  ռուբլին արժեզրկվել է, բայց ՌԴ-ի հետ բոլոր  տրանսվերտները  դոլարով է: «ՌԴ-ն դժվար կարողանա առարկել ՀՀ-ի առաջարկը, որովհետև հարցը դրված է խելացի, ճիշտ։ Մնում է առաջարկեն»,-ասաց նա:

Դիտվել է 1,305 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy