Հայաստանը կկորցնի իր միակ առավելությունը. Ալեն Սիմոնյան

Քղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ եթե ՀՀԿ-ականները ցանկանան անհամ իրենց կուսակցության ներսում կարող են Սերժ Սարգսյանին այլընտրանք գտնել.«Պատմության մեջ Չերչիլին այլընտրանք եղել է, Ռուզվելտին այլընտրանք եղել է, Սերժ Սարգսյանն էդ ինչով է առավել, որ իրեն այլընտրանք չկա: Ուժային կառույցները տակը, բանակը տակը և ում ձեռքում էլ լինի այս կառուցները կարող է նույն բանը անել»,-ասաց Սիմոնյանը հավելելով, որ Սերժ Սարգսյանի լծակները ստանալով նրան կարող է փոխարինել անգամ միջակ քաղաքական գործիչը:

Ալեն Սիմոնյանի կարծիքով ԵԱՏՄ մյուս գործընկերների նկատմամբ Հայաստանը մի առավելություն ուներ, որ չուներ ղեկավար, որը մեկ տասնամյակից ավել է ղեկավարում, իսկ հիմա Սերժ Սարգսյանի շնորհիվ կարող է այդ առավելությունն էլ անհետանալ:

Այս թեմայով