Հայաստանը կարևոր ընտրություն կատարեց.Դմիտրի Մեդվեդև

231864861396082426Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետական կուսակցության’ «Հայաստան. Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով երկրորդ տնտեսական համաժողովի մասնակիցներին։ Համաժողովի ընթացքում ուղերձն ընթերցեց «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Իգոր Չերնիշենկոն՝ ՌԴ վարչապետի անունից ողջունելով մասնակիցներին։

«2013 թվականի սեպտեմբերին Հայաստանը կարևոր ընտրություն կատարեց՝ հայտարարելով Մաքսային միությանն անդամակցելու և Միասնական տնտեսական տարածքի մաս դառնալու մտադրության մասին: Հայկական գործընկերների որոշումը պաշտպանվեց Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից: Աշխատանքը նոր ինտեգրացիոն ձևաչափով արդեն բերում է կոնկրետ դիվիդենտներ Մաքսային միության անդամ երկրների և Միասնական տնտեսական տարածքի մասնակիցների համար: Վստահ եմ, որ ինտեգրացիայի ճանապարհին մեր համատեղ քայլերը դրական կանդրադառնան ռուս-հայկական ավանդական բարեկամական հարաբերությունների վրա և կծառայեն երկկողմ համագործակցության հետագա ամրապնդմանը՝ առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում»,-ուղերձում նշել է ՌԴ վարչապետը:

 


Այս թեմայով