Հայաստանը կարող է Ռուսաստանի համար դառնալ թշնամական երկիր. ռուս քաղաքագետ

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովը կարծում է, որ Հայաստանը ևս Ռուսաստանի համար կդառնա թշնամական երկիր, ինչպես Ուկրաինան.«Մենք վաղուց ենք հետևում, որ Հայաստանի իշխանությունները անհրաժեշտ կոշտություն չեն ցուցաբերում, որպեսզի ճնշեն արտասահմանյան կազմակերպությունների հակառուսական ծրագրերի ֆինանսավորումը և իրենք են ստեղծում նյութական հենք հակառուսական քաղաքականության համար, փառաբանելով այնպիսի գործիչների ինչպիսին է Գարեգին Նժդեհը»,-ասել է Քաղաքական հետազոտությունների ինսիտուտի տնօրեն, քաղաքագետ Մարկովը «Вестника Кавказа» պարբերականի հետ զրույցում:

Քաղաքագետը հայտարարել է, որ Հայաստանը այս կերպ աջակցում է, որպեսզի Ռուսաստանի համար դառնա թշնամական երկիր ինչպիսին Ուկրաինան է:

 


Այս թեմայով