Հայաստանը կարող է ընդունել եզդի փախստականների (տեսանյութ)

Yezidis trapped in the Sinjar mountains walk to safetyԱյսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակը կազմակերպել էր քննարկում, որին մասնակցում էին հասարակական կազմակերպությունների և պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ: Քննարկմանը ներկա «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին խոսեց Իրաքում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև անդրադարձավ եզդի փախստականների` Հայաստանում ապաստան գտնելու հանգամանքին: Բորիս Մուրազին իր խոսքում նկատեց, որ 2014 թվականին եզդիների նկատմամբ իրականացված և այսօր էլ շարունակվող ցեղասպանության հետևանքով փախստական է դարձել ավելի քան 400 հազար եզդի: «Ես կարծում եմ, որ այսօր Հայաստանը իր հնարավորությունների սահմաններում կարող է ընդունել եզդի փախստականների: Այս հարցում կառավարության հետ համատեղ պետք է աշխատեն նաև մեր համայնքն ու ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը: Մենք կարծում ենք, որ գոնե մի քանի ընտանիքներ կարող են ապաստան գտնել Հայաստանում, և կառավարության համար դա մեծ բեռ չի լինի, քանի որ համայնքը կարող է նրանց ապահովել կացարաններով», — ասաց Բորիս Մուրազին:

 


Այս թեմայով