Հայաստանը ԽՍՀՄ-ից մնացած միջուկային զենք ունի. ադրբեջանցի քաղաքագետ

միջուկային«Կան տեղեկություններ, որոնց համաձայն Հայաստանը դեռ խորհրդային շրջանից ժառանգություն մնացած միջուկային մարտագլխիկներ ունի»: Այս մասին, Moderator.az-ի հաղորդմամբ, Minval.az-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի իսլամական կոմիտեի ղեկավար, քաղաքագետ Հեյդար Ջամալը:
Քաղաքագետի կարծիքով՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցը թույլ է տալիս ենթադրել, որ Կրեմլը կրկին ցանկանում է Բաքվին ներգրավել ԵԱՏՄ-ի մեջ: «Սակայն այսօր, հաշվի առնելով Ռուսաստանի մեկուսացված վիճակը, նավթի գնանկումը և ռուբլու արժեզրկումը, այդպիսի առաջարկը քիչ գրավիչ է թվում, քան առաջ: Չեմ կարծում, որ Ադրբեջանի ղեկավարությունը հենց հիմա կփոխի հարցի հետ կապված իր դիրքորոշումը: Եվրասիական Միության մեջ մտնելով՝ նավթը չի թանկանա, գլխավոր խնդիրը չի նվազի, ներդրումային մթնոլորտը չի լավանա… Ադրբեջանը պետք է հաշվի առնի, որ Ռուսաստանի հետ մտերմանալով, ոչ միայն իր վիճակը չի լավանա, այլև Ռուսաստանի խնդիրները կիսելու ռիսկին է գնում»,- նշել է քաղաքագետը:

Դիտվել է 818 անգամ
 


Այս թեմայով