Հայաստանը, ինչպես Վրաստանը, կստանա վիզային ազատականացում Եվրամիության հետ. Գոգոլաշվիլի

Հայաստանը, ինչպես Վրաստանը, կստանա վիզային ազատականացում Եվրամիության հետ. Գոգոլաշվիլի

«Չնայած Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կար հավանականություն, որ կփոփոխվեն նաև ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Ռուսաստանի կամ ԵՄ-ի հետ հարաբերությունների ծավալները, ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը բավականին հագեցած մնաց։ Կարծես խորացման միտում չկա, սակայն նոր իշխանությունները պահպանում են այն նշաձողը, որը նախկին իշխանություններն են դրել ՀՀ-ԵՄ հարաբերություններում», — «168 Ժամի» հետ զրույցում այս մասին կարծիք է հայտնել վրացի եվրոպագետ Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։

Նրա որակմամբ՝ ներկայիս փուլը դրական է կողմերի հարաբերությունների համար, քանի որ կա առաջընթացի սպասում։ Գոգոլաշվիլիի խոսքով՝ և՛ ԵՄ-ն որոշ ակնկալիքներ ունի Հայաստանից բարեփոխումների, և՛ միգրացիոն ապօրինությունների վերահսկման տեսանկյունից, և՛ Հայաստանն ունի ակնկալիք, որ կսկսվեն վիզային բանակցությունները, և՛ Հայաստանը, ինչպես և՛ Վրաստանը, կստանա վիզային ազատականացում Եվրամիության հետ։

«ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո հասկանալիորեն ՀՀ նոր իշխանություններն անցել են աշխատանքային ռեժիմի, ինչը ողջունելի է։ Կողմերը ծանոթանում են միմյանց հետ։ ԵՄ-ի համար հետաքրքրական է, թե ինչպես է պատկերացնում ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագան ՀՀ նոր իշխանությունը, ինչ արտաքին քաղաքական առաջնահերթություններ ունի, որոնք դեռ անորոշ են», — ասել է եվրոպացի փորձագետ Լոռ Դելքուրը»։

Փորձագետների հետ զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում

Այս թեմայով