Սերժ Սարգսյանը «բարոյական» էր և գեյ չէր․ ժողովրդավարության մահը

Հաշվի առնելով որոշակի ռիսկերը՝ նման ֆորում Հայաստանում չի անցկացվի: Այսօր` նոյեմբերի 6-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը` խոսելով ԼԳԲՏ ֆորումի մասին.  «Կարծում եմ, որ նման ֆորումի անցկացումը նպատակահարմար չէ` հաշվի առնելով ռիսկերը: Մենք տեսանք, թե հարևան պետությունում` Վրաստանում, ինչ տեղի ունեցավ: Թեպետ մենք պատրաստ ենք ցանկացած միջոցառման, բայց մեր գործառույթային պարտականություններից մեկը պրոֆիլակտիկան է, որն իրականացնում ենք»:

Իհարկե Հայաստանում շատերը կարող են չհամաձայնել, բայց այս ֆորումի չանցկացումը մեծ հարված էր Հայաստանի ժողովրդավարական վարկին։ Անգամ նախկին իշխանության տարիներին նման ֆորումներ, ամենատարբեր ֆորմատներով անցկացվել են, իհարկե հասարակության ներսում եղել են նաև դժգոհողներ, բայց պետությունը իրեն թույլ չի տվել հասարակության մի խմբի պահանջով սահմանափակել մեկ այլ խմբի իրավունքները։

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի այս հայտարարությամբ ոտնատակ տրվեց հավաքների ազատության մասին օրենքը։ Սա այլևս նախադեպ է, որպեսզի «որոշակի ռիսկերի առկայության» անվան տակ արգելվի ցանկացած հավաք կամ հանրային միջոցառում։

Այս ամենից հետո լավ կլինի իշխանությունները հստակեցնեն, թե մարդու որ իրավունքներն են իրենց համար ոչ ռիսկային, իսկ որոնք ռիսկային։ Եվ որ ամենակարևորն է՝ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, թե՞ ոչ, քանի որ ժողովրդավարական երկրներում չէր կարող արգելվել որևէ խմբի օրինական հավաք։

Եթե այս պատկերացումներով է երկիրը ղեկավարվելու՝ գուցե խնդրենք Սերժ Սարգսյանը հետ գա իշխանության՝ ի վերջո նա էլ իր պատեկրացրած «բարոյական» արժեքներով էր ղեկավարում երկիրը և գեյ չէր։

Այս թեմայով